Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների փոխանակման առաջարկով դիմել Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է RAC 1-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը թուրինցիներին կառաջարկի թիմի բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին` Միրալեմ Պյանիչին ստանալու պայմանով: Նշվում է, որ «Ծեր Սինյորան» պատրաստ է բաց թողնել բոսնիացի ֆուտբոլիստին: Վերջինս այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «բիանկոներիների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ: Պյանիչի եւ Իտալիայի գործող չեմպիոնի միջեւ պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը:
Էդմոն Մարտիրոսյան