Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության սոցկայք էջում։
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, ովքեր անխոնջ կերպով պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի սպանությունը»,- նշված է նամակում։