«Արմենիա» ավիաընկերության հատուկ չարտերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սերգեյ Գաբրիելյանը։ Բորտուղեկցորդներ ՝ Անգուրովա Լերա, Լիլիթ Մինասյան և Մետաքսե Քոլոզյան»,- նշված է գրառման մեջ։