Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, զեկուցվել է պլանային հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների և գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների շտկման, մայիս ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների կատարման, նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման, առաջիկա զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև գնումների գործընթացը պատշաճ իրականացնելու վերաբերյալ:




Լրահոս