ԱՄՆ նախագահական ընտրությունների հետաձգումն անընդունելի է, հայտարարել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է The Hill-ը:
Փելոսին կոչ է արել երկրի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին կանխել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընտրությունները հետաձգելու հնարավոր փորձերը:
«Թրամփը շատ բան է արել Ամերիկան ոչնչացնելու համար, բայց փաստն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ նա դա անի մեր ժողովրդավարության հետ»,- հայտարարել է խոսնակը:
Նա նաև նշել է, որ նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ կարող են բացասաբար ընկալել ընտրությունների հետաձգումը:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հակառակորդ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պետության գործող ղեկավարը փորձելու է հետաձգել քվեարկությունը: