
Երևան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությանը:
«ՌԴ քաղաքացիներին արտերկրից հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի համաձայն՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 13.45-ին (Մոսկվայի ժամանակով 14։45)»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Коронавирус: рейсы в РФ» Telegram-ալիքում:
Նա հստակեցրել է, որ թռիչքն այն քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում։