Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Չարենցավան,
Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն: