Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք: Առողջացել է 75 հոգի, ընդհանուր թիվը` 803: Այս պահին փաստացի բուժվում է 846 հոգի: Արձանագրվել է մահվան մեկ դեպք:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1596 դեպք:




Լրահոս