«Բարսելոնան» Նեյմարի եւ Լաուտարոյի տրանսֆերներն իրականացնելու հնարավորություն չունի. Լա լիգայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ կատալոնական «Բարսելոնա» չի աշխատում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի եւ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերների վրա.

«Տեղեկությունը, որ «Բարսելոնան » բանակցում է երկու ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, չի համապատասխանում իրականությանը: Այժմ ակումբը կենտրոնացած է մրցաշրջանի վերսկսման, այլ ոչ թե նոր ձեռքբերումների վրա ։ Մոտ ապագայում մեզ սպասվում են ֆուտբոլիստների փոխանակումներ, սակայն այժմ տրանսֆերները առաջնային չեն եվրոպական ակումբների համար:

Բոլորը ցանկանում են շուտ վերսկսել մրցաշրջանը այդ պատճառով ամեն ինչ սառեցված է: Ո՛չ Նեյմարը, ո՛չ էլ Լաուտարոն չկան «Բարսելոնայի» առաջնահերթ նպատակների ցանկում։ Ակումբը նրանց ձեռք բերելու հնարավորություն չունի: Հիմա դա անհնար է»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս