«Armari Lotus» տուրիստական գործակալության տնօրենն ահազանգում է. ինչ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել «Armari Lotus» տուրիստական գործակալության տնօրեն Մարինե Պապյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ ոմն Արմինե Հովհաննիսյան, ով ներկայացել է «Art Travel» տուրիստական գործակալության ներկայացուցիչ, խաբեությամբ իրենից շորթել է մոտ 10 հազար դոլար։

«2019թվականի նոյեմբեր ամսին Արմինե Հավհաննիսյանն ինձանից վերցնում է 4․600 դոլար, որպեսզի Ամանորին երկու ընտանիք ուղարկի Եգիպտոս հանգստի։ Երկու շաբաթ հետո իմ պաշտոնական մեյլին իր մեյլից ուղարկում է տոմսերն ու վաուչերներրը, որը հետագայում պարզվում է, որ կեղծ են։

Դեկտեմբերի 29-ին մեկնում եմ Հնդկաստան, դեկտեմբերի 31-ի երեկոյան ինձ տեղեկացնում են, որ երկու ընտանիքների հյուրանոցներն ու տոմսերը գնված չեն, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել Արմինեին, ստիպված ընկերներիս միջոցով գումարները հայթայթում եմ 7,100 դոլար գումար, և նորից վճարում եմ ավիատոմսերի համար, որ այդ երկու ընտանիքները կարողանան մեկնել Եգիպտոս։ Հունվարի 10-ին Հնդկաստանից վերադառնում եմ Հայաստան և դարձյալ Արմինեին չեմ կարողանում գտնել, հետո փաստաբանի միջոցով նա հայտնվում է, և ասում , որ ես քեզ գումար չունեմ վերադարձնելու, ու հունիվարի 15-ից հետո այլևս նրա հետ չեմ կարողացել կապվել»,-պատմեց Մարինե Պապյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վերջինս դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղից գործը ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե, սակայն մինչ օրս կարելի է ասել սայլը տեղից չի շարժվում գործը բացահայտելու համար.

«Իմ բազմաթիվ դիմում-բողոքները մնացել են անպատասխան»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս