Սոթքի հանքի աշխատակիցներից ևս մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանն է ստացվել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նա նշեց, թե այդ աշխատակցի մոտ պատասխանը բացասական է։
Ինչպես հայտնի է՝ Սոթքի հանքում այս պահի դրությամբ կա մեկ կորոնավիրուսով վարակված աշխատակից, իսկ այն 10 աշխատակիցները, ովքեր շփվել էին նրա հետ, կորոնավիրուսովի թեստ են հանձնել։ Երեկ ստացվել էր 8 աշխատակցի թեստերի պատասխանները, որոնք ևս բացասական են եղել։ Այսօր էլ ստացվել է 9-րդ աշխատակցի թեստի պատասխանը, իսկ 10-րդ աշխատակցի պատասխանն էլ կլինի երկուշաբթթի օրը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը կորոնավիրուսի տարածման նոր օջախ է․ քաղաքի մուտքն ու ելքը փակ են։ Մարզում գրանցվել է մահվան առաջին դեպքը։
Լիդա Եղիազարյան