Ոստիկանությանն անուն ենք տվել․ Սեդա Սաֆարյանը՝ հարազատներին ծեծի ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատներին՝ դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը մանրամասներ ներկայացրեց դեպքից։

«Բռնություն գործադրողները եղել են մի խումբ  մարդիկ։ Նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսաս էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ Փեսայիս խփել են առանց պատճառաբանությանԱյնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել», – պատմեց նա։

Սաֆարյանն ու իր հարազատները գիշերը եղել են Ոստիկանության Շահումյանի բաժնում, դեպքի մասին մանրամասներ ներկայացրել։  Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե քիչ առաջ կրկին ոստիկանություն, փորձել է պարզել՝ ինչ ընթացքում է գործը։ Սաֆարյանի փոխանցմամբ՝ նա ոստիկանությունում հայտնել է, որ հնարավոր չէ իր գլխի տակ փափուկ բարձ դնել, ասել, որ հնարավոր չեղավ հայտնաբերել հանցագործներին։

«Որոշակի հուշումներ ոստիկանությանն արել ենք, անուն տվել ենք, սպասենք, տեսնենք, թե ինչ են անում։ Ես  որոշակի տեղեկություններ ունեմ, և հակված եմ մտածելու, որ դա պատահականություն չէ, ես հիմա չեմ ուզում ոստիկանությունւց առաջ ընկնեմ»֊հավելեց նա։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս