Ապրիլի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի մոտ վիճաբանություն է։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով և կտրող-ծակող գործիքով հարվածել ու վնասվածքներ է պատճառել երկու քաղաքացու:
Սպիտակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տուժածների հետ վիճաբանել և մարմնական վնասվածքներ է պատճառել Սպիտակի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 03.00-ին ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել քաղաքացիներին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: