Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կմնա Իտալիայի գործող չեմպիոնի կազմում առնվազն մինչեւ 2022 թվականը, հաղորդում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի` պորտուգալացին լավ հարաբերություններ է պահպանում «Ծեր Սինյորայի» ղեկավարության հետ եւ կմնա Թուրինում նվազագույնը մինչեւ իր պայմանագրի ավարտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը կստիպի «բիանկոներիներին» տրանսֆերի հանել Ռոնալդուին, սակայն, Tuttosport-ը պնդում է, որ ֆինանսական ճգնաժամը չի ազդի Կրիշտիանուի թուրինյան կարիերայի վրա:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 21 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը այժմ կարանտինի մեջ է հարազատ Մադեյրայում:
Էդմոն Մարտիրոսյան