Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ նախաձեռնել է առցանց համերգի կազմակերպում:
Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կիրականացնի Գարիկի և Սոնայի համերգի ուղիղ հեռարձակում: Բենդն առաջին անգամ կներկայանա բացառիկ առցանց համերգով՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում: Համերգը հնարավոր կլինի դիտել բացառապես Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Երաժիշտները ելույթ կունենան կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի fb.com/MTSArmenia ուղիղ եթերում: Հեռարձակումը հնարավոր կլինի վիրտուալ իրականության ձևաչափով` 360 աստիճանով՝ «VR Ticket» նախագծի շնորհիվ: Նախագծի շնորհիվ կապահովվի համերգի ակումբային մթնոլորտը:
#Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան