
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է անցկացրել։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նիստից հետո թե՛ նա, թե՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին։
ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ընթացիկ հարցեր։