Ինչպես արդեն այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վարակակիրը մոտ 65 տարեկան տղամարդ է, ով աշխատում է որպես տաքսու վարորդ և ամենայն հավանականությամբ վարակվել է վիրուսի օջախ հանդիսացող Մարալիկի շրջանից տաքսիով քաղաքացու տեղափոխման արդյունքում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ պացինտի մոտ, ով նախկինում ունեցել է քրոնիկ հիվանդություններ, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ և վերջինս միջին ծանրության վիճակում Գյումրիից տեղափոխել են Երևան։ Իսկ նրա տան անդամներին ինքնամեկուսացրել են իրենց տանը։ Աշխատանքներ են տարվում վարակակրի հետ շփման շրջանակի բացահայտման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ՝ ապրիլի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք: Առողջացել է 75 հոգի, ընդհանուր թիվը` 803: Այս պահին փաստացի բուժվում է 846 հոգի: