Մենք հիշում ենք այն հայերին, ովքեր զոհ գնացին 105 տարի առաջ. Նիդերլանդների կրթության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների թագավորության կրթության նախարար Արիս Սլոբն ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել ժամանել Երևան և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերաժացնող հուշահամալիրի մոտ իր հարգանքի տուրքը մատուցել։ «Արմենպրես»-ին փոխանցած իր ուղերձում Սլոբը հիշել է հինգ տարի առաջ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Երևանում իր գտնվելու մասին։

«5 տարի առաջ ես ներկա էի Երևանում, Հայաստանում, այդ սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Հիմա, 5 տարի անց, որպես նախարար հուշարձանի մոտ իմ խոնարհումի ծաղիկը պիտի դնեի, ափսոս որ կորոնավիրուսի պատճառով այն չիրականացավ։ Բայց այս ուրբաթ մենք հիշում ենք այն հայերի և մյուս ազգերի մասին, որոնք զոհ գնացին 105 տարի առաջ։ Մենք նույպես միանում ենք Նիդերլանդներում ապրող հայերին, որոնք 105-րդ ոգեկոչման արարողությունը ուրիշ կերպ՝ լռությամբ պիտի հարգեն։ Սրտագին բարևներով ՝ Արի Սլոբ»,- ասել է նախարարը։




Լրահոս