Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։
«Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում: Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն ևս դուրս են գրվել այսօր Կենտրոնից:Պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»,- գրել է Սմբատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։