Քարակերտում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Երկաթուղայինների փողոցի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհի պատճառով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 25-ին, ժամը 11:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:14-ին, մարվել՝ 12:40-ին: Պարզվել է, որ մասամբ այրվել է Երկաթուղային փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15-20 քմ):




Լրահոս