Ցրտին ու անձրևին, առանց քնի ու հանգստի՝ բանվորից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, բոլորդ բարձրության վրա էիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Երբ մեկտեղվում են մեր սրտերը, տեղի են ունենում հրաշքներ։

Եկեք գնահատենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր ցրտին ու անձրևին, առանց քնի ու հանգստի, ջանք չխնայեցին, որ համահայկական միասնությունն արտացոլվի այս գեղեցիկ միջոցառման տեսքով։

Բանվորից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, արվեստի մեր հրաշալի գործիչներից մինչև ռեժիսյոր ու օպերատոր, հաղորդավարից հեռարձակող, բոլորդ բարձրության վրա էիք, դրան գումարած վիրտուալ երթի հարյուր հազարավոր մասնակիցներն ու հաղորդագրությունները հատիկ հատիկ ստուգող ու արտացոլող պրոֆեսիոնալները։

Միջոցառումն իսկապես հուզիչ էր։

Մենք աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը և արդարության հասնելու վճռականությունը։

Այլևս երբե՛ք»:




Լրահոս