Գյումրու ինֆեկցիոնում անընդհատ նոր հիվանդներ են բերում. ինչ մանրամասներ է հայտնում Մարալիկի Բժշկական կենտրոնի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզում ՝ «Մարալիկի» բժշկական կենտոնում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել էր 9 բուժաշխատող, այդ թվում նաև բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։
ArmLur.am-ը «Մարալիկի» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանից հետաքրքրվել է, թե ինչպես են իրենց զգում մեկուսացված բուժաշխատողները։

Անուշ Հովսեփյանի խոսքով՝ իր և մնացած աշխատակիցների առողջական վիճակը լավ է.

«4 օրից կթեստավորվենք և եթե ամեն ինչ լավ լինի դուրս կգրվենք»,֊ասաց նա

Ըստ մեր զրուցակցի Գյումրու ինֆեկցիոն բժշկական կենտրոնում հիվանդները բավականին շատ են.

«Անընդհատ հիվանդներ են բերում»։

Նշենք, որ Մարալիկի բժշկական կենտրոնից երկու բուժաշխատողի օրեր առաջ տեղափոխել էին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քանի որ նրանց մոտ հակտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ՝ ապրիլի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք: Առողջացել է 75 հոգի, ընդհանուր թիվը` 803: Այս պահին փաստացի բուժվում է 846 հոգի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս