Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մրցավայրը կարող է փոփոխվել, այս մասին գրում է Marca-ն:
US Open-ն անցկացվում է Նյու Յորք քաղաքում, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան, այն կարող է տեղափոխվել Կալիֆորնիայի նահանգի Ինդիան Ուելս քաղաք: ԱՄՆ բաց առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 24-ից սեպտեմբերի13-ը:
Ավելի վաղ` թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բացառաջնությունը, կրկին կհետաձգվի: Ռոլան Գարոսը կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթովկորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը,սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվիհոկտեմբերի 4-ին: