Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձագանքել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու դեպքին։ Զոհրաբյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․
Փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և այլ անձանց նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից:
Եթե պարզվի, որ այդ բռնության պատճառը Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեությունն է, ապա այդ արարքը հասարակական ավելի մեծ վտանգավորություն կներկայացնի (խոսել եմ Սեդա Սաֆարյանի հետ. այդպիսի կասկած ունի):