Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «ԱտլետիկԲիլբաո»- «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կարող են Սեւիլիայից տեղափոխել երկրի հյուսիս, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տվյալներով ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է հանդիպումը մեկ այլ քաղաք տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի ֆուտբոլիստներին ավելի հարմար լինի ժամանել խաղին:
Նախատեսվում է եզրափակիչն անցկացնել երկրի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում:
Հիշեցննենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակչի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսյեդադ» բասկյան դերբին պետք է կայանար ապրիլի 18-ին, սակայն վճռորոշ խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով` պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:
Էդմոն Մարտիրոսյան