
UFC թեթեւ քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Տոնի Ֆերգյուսոնը ստորագրել է պայմանագիր, որի համաձայն խառնամարտիկը UFC 249 մրցաշարի շրջանակներում թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար կմրցի ամերիկացի Ջաստին Գետջիի հետ. «Գնացինք: Պայմանագիրը ստորագրվել է, կա ամսաթիվ: Վերադառնում ենք մեր աշխատանքին»,- իր պաշտոնական էջում գրել է Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք , որ UFC 249 մրցաշարը պետք է կայանար ապրիլի 18-ին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրւսի պանդեմիայի պատճառով: Վերջին տվյալներով UFC շոուն կկայանա մայիսի 9-ին:
Տոնի Ֆերգյուսոն- Ջաստին Գետջի մենամարտը կլինի երեկոյի գլխավորը:
Էդմոն Մարտիրոսյան