Հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել. մարզպետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղույկասյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԳԼՈՐԻԱՅԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հարգելի աշխատակիցներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ բազմաթիվ հարցեր եք հնչեցրել՝ կապված ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ, տեղեկացնում եմ.
-շուրջ 2600 բնակչի աշխատանքով ապահովող ընկերության վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է գտնվել իմ ուշադրության կենտրոնում:|
-Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ:
-Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ:

-Ըմբռնումով մոտենալով Ձեր՝ աշխատանքի վերադառնալու ու սեփական քրտինքով վաստակելու պահանջին, հորդորում եմ լինել համբերատար ու մի փոքր էլ սպասել: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել»:




Լրահոս