ԱԱ 2014-ի եզրափակչում վրիպելուց հետո ցանկանում էի թողնել ֆուտբոլը. Գոնսալո Հիգուային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալու Հիգուայինը հիշել է 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Արգենտինան 0:1 հաշվով պարտվեց Գերմանինային, եւ նշել, որ այդ խաղից հետո ցանկանում էր ավարտել ֆուտբոլային կարիերան` հանդիպման ընթացքում բարենպաստ դիրքից գնդակը ցանցը չուղարկելու պատճառով.

«Անդադար մեղադրել եմ ինձ: Փակվել էի տանը եւ դուրս չէի գալիս փողոց: Մարդիկ աաում են, որ փողով հնարավոր է գնել երջանկութկուն, բայց ոչ ընկերներ: Այդ ժամանակ ոչ մեկի հետ չէի խոսում, ցանկանում էի միայն տեսնել մայրիկիս, բայց նա պետք է 15 ժամ թռչեր ինձ հանդիպելու համար: Իհարկե, ես ի վիճակի էի վճարել տոմսի համար, սակայն դա 10 րոպեանոց թռիչք չէր: Մարդիկ կարծում են, որ դու պարտավոր ես գոլեր խփել, քանի որ դրա դիմաց գումար ես ստանում: Աշխարհի առաջնության եզրափակչում ես լավ պահ ունեցա, բայց չկարողացա գոլ խփել: Չգիտեմ հիմա կկարողանայի թե՞ ոչ: Թվում էր ` հեշտ է գոլ խփելը: Այդ խաղից հետո ցանկանում էի թողնել ֆուտբոլը, բայց մայրիկս համոզեց, որ չավարտեմ կարիերաս: Ասել եմ, որ շարունակելու եմ առաջ գնալ: Եթե նա չլիներ ես կթողնեի ֆուտբոլը:Շնորհակալ եմ մայրիկիս»,- Հիգուայինի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ2014-ի եզրափակչում վճռորոշ միակ գնդակը հեղինակեց Բունդեսթիմի «հրաշամանուկը»` Մարիո Գյոտցեն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս