Հունից մի հանեք․․․ թույլ տվեք այսօրվա առաջնային կարևորության օրակարգային խնդիրներով զբաղվենք. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հայաստանի ներքին կյանքում հոկտեմբերի 27-ի թողած անդառնալի հետևանքները շարունակել ցանկացողների պակաս չկա մինչ օրս։

Եթե չեմ սխալվում Նաիրի Հունանյանին 2019թ․ հոկտեմբերին վերջինը ես եմ հանդիպել և մի քանի ժամ զրուցել։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նաիրիին իր ոճրագործությունն իրագործելու ցանկությունը ամիսներ շարունակ ոռոգողներից ոմանք ահաբեկչությունից առաջ էլ ցանկացել են սպանել Վազգեն Սարգսյանին և ոչ միայն։

Զարմանալիորեն, բոլոր նրանք, ում անունը Նաիրին ինձ հետ հանդիպման ժամանակ հիշում էր որպես իր բարեկամ, ընկեր, գաղափարակից և ըստ էության իր «սխրանքի» գաղափարական համահեղինակ, անխտիր բոլորը՝ նրանք և նրանց միացած ուրիշներ, այսօր բերանքսիվայր այս կամ այն կերպ աջակցում են Քոչարյան-Սարգսյան-Վանեցյան եռյակին՝ ամեն մեկը ըստ իր ճաշակի և որակի։

20-ամյա վաղեմության իրադարձությունների ինձ հասու դարձած կարևոր մանրամասներ ու անունները, որոնք վստահաբար նաև շատ ուրիշ քչերին է հայտնի, Հայաստանի համար ազգային անվտանգության արժեք ու նշանակություն ունեն, բայց պակաս սպառնալիք չեն նրանք, ովքեր այսօր սեփական կաշին փրկելու հանգույն փորձում են բացառապես «ռոմանտիկ» Նաիրիին ու իր խմբակին վերագրել մեր նորանկախ պետության ամենամեծ ոճրագործությունը։

Հունից մի հանեք․․․ թույլ տվեք այսօրվա առաջնային կարևորության օրակարգային խնդիրներով զբաղվենք։

Սսկվե՛ք ու զուսպ սպասեք ձեր հերթին․․․»




Լրահոս