Armenian text to speach

Իսպանիայում խաղերից առաջ եւ ընդմիջմանը կմանրէազերծվեն գնդակներն ու խաղադաշտերը, ֆուտբոլիստները իրավունք չեն ունենա խփած գոլերը տոնել միմյանց հետ գրկախառնվելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսպանիայի ֆուտբոլի Թագավորական ֆեդերացիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Ռամոսը նշել է, որ մրցաշրջանի վերսկսման դեպքում գնդակներն ու դաշտը ստերիլիզացվելու են խաղերից առաջ եւ ընդմիջմանը.

«Գնդակից վարակվելու հավանականությունը մեծ չէ: Այն ամենը, որոնք հարկավոր են օգտագործել հանդիպման ընթացքում կմանրէազերծվեն խաղից առաջ եւ ընդմիջմանը` այդ թվում նաեւ խաղադաշտը: Գնդակից կարելի է վարակվել, բայց ստերիլ դաշտում օգտագործվելիք ախտահարված գնդակը գրեթե անվտանգ է։ Ֆուտբոլիստները միմյանց հետ չեն շփվի այնպես, ինչպես նախկինում ։ Մենք ձեզ հետ կտեսնենք ֆուտբոլի մեկ այլ տեսակ։ Ամեն ինչ կլինի մի փոքր այլ: Ֆուտբոլիստները չեն տոնի խփած գնդակները միմյանց հետ գրկախառնվելով»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում EL Pais-ը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի տարածման պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս