ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկանց ազատությունը կսահմանափակեն նաև բանավոր․ աղմկահարույց նախագիծը՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ագզային ժողովն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծը, որն արդեն հասցրել է քննադատության արժանանալ համացանցում։ Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը: Ըստ այդմ, անձնական ազատության սահմանափակում կարող է լինել նաև բանավոր կարգադրությամբ։

Ըստ այդմ՝ օրենքում արված մի լրացմամբ սահմանվել է. «Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»:

Հավելենք, որ նախագիծը ընդգրկված էր ՀՀ կառավարություն իր ապրիլի 23–ի նիստում փակ ռեժիմով, չզեկուցվող հարցերի շարքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս