Ուկրաինայում գործարկվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առցանց ցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հայերի միության հատուկ պորտալում գործարկվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես։ Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, ցուցահանդեսում ներկայացվում են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և պատմական վերլուծություններ։

Պատմաբան Վահե Պետրոսյանի կարծիքով՝ պորտալը ցայտուն և հասանելի կերպով ներկայացնում է Օսմանյան կայսրության գործած Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը. «Ցացահանդեսի հիմնական նպատակը փաստերը ներկայացնելն է։ Վիրուալ ցուցադրությունը պատկերում է ցեղասպանության սարսափները և դրա հետևանքները»։

Գիտնականը նշել է, թե շատ կարևոր է թույլ չտալ, որ նման ողբերգություն երբևէ և ինչ-որ տեղ կրկնվի։ Իսկ այդ բանը թույլ չտալու համար անհրաժեշտ է աղետի ծավալների ներկայացումը և դրա դատապարտումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայով մեկ անցկացվել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղադրված են տեղեկատվական պաստառներ։ Ուկրաինայի հայերի միության «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիական տեսահոլովակը հեռարձակել են կենտրոնական և տասնյակ տարածաշրջանային ալիքները։




Լրահոս