Իտալական ակումբներին թույլատրել են մայիսի 4-ից սկսել անհատական, իսկ մայիսի 18-ից թիմային մարզումները: Սա հուսադրող լուր էր ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման հետ կապված, սակայն Իտալիայի սպորտի նախարարը Վինչենցո Սպադաֆորան հայտարարել է, որ մրցաշրջանը հնարավոր է չվերսկսվի, քանի որ դեռեւս չկան ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովող բավարար ծրագրերշ։
«Մենք մայիսի 18-ին կվերսկսենք թիմային մարզումները միայն այն դեպքում, եթե առաջիկայում բավարար համարվեն ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովող բոլոր ծրագրերը: Ես չեմ ուզում , որ ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտվի, սակայն այն վերսկսկելու համար հարկավոր են բավարար հիմքեր:
Նախորդ գիշեր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) ներկայացրեց ֆուտբոլիստների անվտանգությունը ապահովող ծրագիր, որը գիտական կոմիտեն համարեց անբավարար:Միայն ծրագրի համաձայնեցման պահից կարող ենք որոշել` արժի՞ վերսկսել մրցաշրջանը, թե՝ ոչ»,- Իտալիայի սպորտի նախարարի խոսքերն է փոխանցում Rai 1-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցված է մարտի սկզբից: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում:
Էդմոն Մարտիրոսյան