Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնի, համաճարակի զոհերի թիվը` 207 հազարի, բուժվել է շուրջ 881 հազար մարդ:

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը կրկին ԱՄՆ-ում է․  ավելի քան 55 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը գրեթե 986 հազար է:

Առաջին հնգյակում են Իսպանիան` 226 հազար, Իտալիա՝ 197 հազար, Ֆրանսիա՝ 162 հազար և Գերմանիա՝ 157 հազար ։ Սակայն Իտալիայում սահմանափակումները մասնակի վերացվում են, մայիսի 4-ից կբացվեն նաև թանգարանները։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածները 80 հազար 849-ն են, նախորդ օրվա ընթացքում ռեկորդային թվով՝ 6361 վարակակիր է գրանցվել։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով մահացել է 750 մարդ։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի: Բուժվածների թիվը 848 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 931։ Մահացել է 29 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 18547։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս