Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզում ՝ «Մարալիկի» բժշկական կենտոնում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել էր 9 բուժաշխատող, այդ թվում նաև բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։
ArmLur.am-ը «Մարալիկի» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանին հայտնեց, որ Գյումրիի ինֆեկցիոն Բժշկական կենտրոնի 12 բուժաշխատողի, ովքեր իրականացրել են նրանց բուժումը, հանձնել են կորոնավիրուսային հիվանդության թեստեր, պատասխանները եղել են բացասական։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 62-ով՝ հասնելով 1808-ի: Բուժվածների թիվը 848 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 931։ Մահացել է 29 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 18547 :
Լիդա Եղիազարյան