Որ գրասենյակները վաղվանից կգործեն. Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի’ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։

Գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.

✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
✅ Իրավունքի դադարման պետական գրանցման,
✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման,
✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
✅ Նոր վկայականի տրամադրման,
✅ Սխալների ուղղման,
✅ Վարույթի դադարեցման,
✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։

Հիշեցնում ենք, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205:




Լրահոս