ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը երեկ առավոտյան Երեւան են ժամանել այն ինքնաթիռով, որում եղել է Մեծ Բրիտանիայում պաշտոնական այցով գտնվող  Հովիկ Աբրահամյանի պատվիրակությունը: Եվ գուցե նրանց հաջողվեր ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել անգամ օդում, եթե մի շատ կարեւոր խանգարող հանգամանք չլիներ: Մեր տեղեկություններով` ինքնաթիռում են  եղել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:Իմիջիայլոց, «Արմավիա» ընկերությունն էլ, ի նշան Զվարթնոց օդանավակայանում եղած բարձր գների, հրաժարվել էր իր չվերթներից մեկից` Երեւան-Մոսկվա: Սակայն Զվարթնոցն էլ որեւէ կերպ չի ցանկանում գների իջեցում անել, քանի որ, ըստ լուրերի, քաղաքական խնդիր է դրված «փայ մտնել» «Արմավիա» ընկերությունից: Ղեկավար Միքայել Բաղդասարովն էլ առայժմ դիմադրում է:




Լրահոս