Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պարագվայական բանտից դուրս գալուց հետո առաջին հարցազրույցն է տվել. «Մենք ապշած էինք, երբ իմացանք, որ մեր փաստաթղթերը կեղծվել են ։ Այդ պահից մենք ձգտում էինք բացառապես համագործակցել դատարանի հետ, որպեսզի հասկանանք ստեղծված իրավիճակը։ Իմ հավատքն ինձ հետ է, և ես միշտ աղոթում եմ, որ ամեն ինչ լավ լինի։
Այն լուրը, որ բանտ եմ գնալու, ինձ համար լուրջ հարված էր ։ Ես երբեք չեմ մտածել, որ կհայտնվեմ այդպիսի վիճակում ։ Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ հասնել իմ մասնագիտության ամենաբարձր մակարդակին եւ մարդկանց ուրախացնել իմ խաղով»,-Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում The Sun-ը ՝ հղում կատարելով ABC Color-ին:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն եւ նրա եղբայրը` Ռոբերտո դե Ասիս Մորեյրեն Պարագվայի բանտից դուրս են եկել 1,6 մլն դոլար գրավի դիմաց: Ավելի վաղ նախկին ֆուտբոլիստը եւ նրա եղբայրը ձերբակալվել էին կեղծ փաստաթղթերով Պարագվայ մուտք գործելու համար:
Էդմոն Մարտիրոսյան