Առեղծվածային մահեր Կապան քաղաքում, սպանությունից մինչեւ ինքնասպանություն. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոմիտեն հատնեց, որ 2020թ. ապրիլի 27-ին՝ ժամը 08:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող գերեզմանոցում կայանված ավտոմեքենայում դի կա:

Քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է Կապան քաղաքի 31-ամյա բնակչի դին` հրազենային վնասվածքով:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի և դեպքի վայրի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի նման զենք, իսկ ավտոմեքենայի սրահում՝ մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս դեպքից մեկ շաբաթ առաջ ապրիլի 22-ին Կապանում առեղծվածային պայմաններում սպանվեց Կապանի բնակիչ 29-ամյա Սասուն Սարգսյանը, որը նախկինում ազատազրկման դատապարտված չի եղել: Ըստ կապանցիների` նա ամուսնալուծված էր : Եվ ահա մեզ հասած տեղեկությւնների իրավապահները վերջինիս սպանությունը կապում են անձնական խնդիրների հետ եւ փորձում հասկանալ, թե կոնկրետ ինչի արդյունքումսպանեցին Սասունին, որը ըստ նրա հարազատների,բավականին հանգիստ ու անշառ տղա էր համարվում:

Նշենք, որ Սասուն Սարգսյանի դին գտել էին Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում :

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով:




Լրահոս