Չարենցավանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով մեկ տարեկան երեխա է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին, ժամը 09:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 14:26:

Այրվել է տան գույքը՝ ամբողջությամբ, մուտքում մոտ 2 խմ կենցաղային իրեր և կոտրվել է հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Բնակիչ Մանե Ս.-ն (2019 թ.) հոսպիտալացվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:




Լրահոս