ՖՈՏՈ. Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տվող մարդասպանության համար մեղադրյալը՝ ՀՀԿ պատվիրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության շատ գործիչներ այսօր խոսում են արդարությունից, արդարադատությունից ու քննադատում գործող իշխանության կադրերին` թերեւս մոռանալով, թե մարդկային ինչ ռեսուրսի էր տիրապետում ՀՀԿ-ն, ում վրա էր հենվում:

ՀՀԿ-ի պատվիրակը, Աջափնյակի ֆիզիկա կառույցի ղեկավար Մկրտիչ Առաքելյանը մարդասպանության մեջ է մեղադրվել եւ ժամանակին ցուցմունք տվել Վանո Սիրադեղյանի դեմ։ Խոսքը վերաբերում է «Վանո Սիրադեղյան-Վահան Հարությունյան գումարած մյուսներ» քրեական գործին։ 2000 թվականի օգոստոսի 30-ին դատարանի դահլիճից ազատ էին արձակվել սույն գործով 5 մեղադրյալներ՝ Հայկ Աղաջանյան, Երանոս Մելքոնյան, Մուրադ Դաշտոյան, Մկրտիչ Առաքելյան եւ Գագիկ Պետրոսյան: Նրանց համար որպես վերջնական պատիժ դատարանը նշանակել էր 2,5 տարի ազատազրկում, ապա կիրառելով համաներում՝ հիշյալ անձինք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Թվարկվածներից նույն Մկրտիչ Առաքելյանն էլ հենց ՀՀԿ-ի պատվիրակն է։ Մկրտիչ Առաքելյանը մեղադրվում էր երկուսի՝ Ա. Հովհաննիսյանի եւ Կ. Ռաֆայելյանի դիակները թաքցնելու եւ սպանությանը մասնակցելու մեջ։ Նա ըստ էության այդպիսի մեղմ պատժի արժանացավ այն բանի համար, որ ցուցմունքներ է տվել Վանո Սիրադեղյանի դեմ։
Իսկ հետագայում արդեն ՀՀԿ իշխանության մեջ տաքուկ տեղավորվել էր:




Լրահոս