Անհանգստության տեղիք տվող որևէ տեղաշարժ չկա հակառակորդի կողմից․ Տաթևիկ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է, և անհանգստության տեղիք տվող որևէ տեղաշարժ չկա հակառակորդի կողմից։

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին և ադրբեջանական զորքերի կողմից ռազմական ռազմական տեխնիկա սահմանում կուտակելուն։

«Սահմանին կատարվում են պլանային, ինժեներական աշխատանքներ, որը իրականացվում է նաև մեր կողմից։ Կրակոցների շատանալը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնցից մեկը նավթի գնի նվազումն է, բայց այս պահին իրավիճակն այնպիսի է, որ անհանգստանալու ոչինչ չկա»,-նշեց նա։

Ըստ իմքայլական պատգամավորի՝ հակառակորդը կարող է ցանկացած պահի դիմել արկածախնդրության, անկախ իրավիճակից, դա արդեն տարիներ ի վեր ապացուցված փաստ է, բայց այս պահին ո՛չ ներքին, ո՛չ արտաքին միջավայր չի նկատվում, որ նրանք կարող են նման ռիսկի գնալ։

Նշենք, որ ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ-ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց-կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս