ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
Այսօր շարունակել եմ «Վանաձոր» ՔԿՀ-ում անցյալ շաբաթ հացադուլ հայտարարած և իմ հորդորով հացադուլը դադարեցրած կալանավորների և դատապարտյալների պաշտպանների հետ հանդիպումները: Պատգամավորական գրասենյակի իրավաբանական թիմի ղեկավար Նորայր Դանիելյանի հետ շաբաթ օրը և այսօր հանդիպել և հետագա աշխատանքների շուրջ պայմանավորվել ենք ավելի քան մեկ տասնյակ փաստաբանների հետ:
Այսօր մեր գրասենյակում պաշտպաններից մեկի հետ հանդիպումից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում արդեն 7-րդ օրը հացադուլ հայտարարած ևս մեկ դատապարտյալ հայտարարեց ծայրահեղ միջոց՝ հացադուլը դադարեցնելու մասին: