Թագավարակը հատեց 3 միլիոնի սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 3 միլիոնը: Վարակվածների թիվը հասել է 3,029,729-ի, որից 209,242-ը մահացել է, 900,334-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է վարակման 987,322 դեպք: Այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը:

Վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանում, առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11-ի դրությամբ գրանցվել է 62 նոր դեպք՝ հասնելով 1808-ի: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Հայաստանին նախորդում է Իսլանդիան, իսկ հաջորդում է Ադրբեջանը:




Լրահոս