Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոների աշխատանքը:
Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը Երևանում, և 10-ը՝ մարզերում:
Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ՝ ապառիկ եղանակով բջջային սարքերի ձեռքբերման:
Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով եւ հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:
Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթից ուրբաթ, ժամը 11:00 – 15:00, հետևյալ հասցեներում.
Երևան
Աբովյան 33/7
Կոմիտասի 58/2
Էրեբունու 18
Մալաթիա 86/1
Բագրատունյաց 14/67
Ազատության 24/4
Մարգարյան 19/3
Գայի պողոտա 10/6
Տիգրան Պետրոսյան 42/2
Խուդյակով 212/3 (խանութ)
Մարզեր
Սյունիք
ք. Կապան, Շահումյան 11/38
Արագածոտն
ք. Աշտարակ, Նորայր Սիսակյան 41
Արարատ
Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1
Արմավիր
ք. Արմավիր, Հանրապետության 28
Լոռի
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 75/1
Կոտայք
ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առևտրի սրահ)
Շիրակ
ք. Գյումրի, Գորկու 50/4
Վայոց Ձոր
ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07
Տավուշ
ք. Իջևան, Երևանյան 22
Գեղարքունիք
ք. Գավառ, Բունիաթյան 2
Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար:
Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի 093298700 համարով կամ` այցելել առցանց խանութ (https://shop.mts.am) ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ: