Կրիշտիանու Ռոնալդուն Թուրին կվերադառնա այսօր. Record

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ Իտալիայում մայիսի 4-ից ակումբներին թույլատրվել է անցկացնել անհատական մարզումներ, իսկ 18-ից նաեւ թիմային: Թուրինի «Յոիվենտուսը» կապ է հաստատել արտասահմանում գտնվող իր ֆուտբոլիստների հետ եւ նրանց տեղեկացրել, որ վերադառնան Թուրին: «Ծեր Սինյորայի» առաջատարը` Կրիշտիանու Ռոնալդուն, Թուրին կվերադառնա այսօր` ապրիլի 28-ին, հաղորդում է Record-ը: Նշվում է, որ նախքան մարզումներին անցնելը «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը 2 շաբաթ կինքնամեկուսանա:

Հիշեցնենք, որ Իտալայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն դարձել է 21 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ա Սերիան դադարեցված է կորոնավիրուսի տարածման պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս