Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 59-ով՝ հասնելով 1867-ի: Բուժվածների թիվը 866 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 971։ Ընդհանուր թեստերի քանակն է 19296 :
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին հանրապետությունում գրանցվել էր կորոնավիրուսի 1808 դեպք: