Շարունակելով մեր նկարահանումներն՝ այս անգամ եղանք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում’ պարզելու համար արդյոք եղանակի կտրուկ անկման պատճառով ցրտահարվել են ծաղկած այգիները, ինչ խնդիրներ կան համայնքում և արդյոք հետևում են պարետատան որոշումներին:
Զրուեցինք նաև համայնքապետ Անդրանիկ Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ցուրտն ազդել է ծիրանի բերքի վրա, հնարավոր է ծիրան չունենանք: Համայնքապետը նշեց նաև, որ գյուղում կատարվում են ամենօրյա ախտահանիչ միջոցառումներ և կորոնավիրուսով վարակակիրներ չկան:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ
Դաշտադեմ համայնք