Արթիկցի տղամարդու մոտ կորոնավիրուսը հերքվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Արթիկում օրեր առաջ հայտարարված կորոնավիրուսով վարակակրին կրկին թեստ են արել, որն այս անգամ բացասական արդյունք է տվել և պարզվում է՝ նա ուղղակի երկկողմանի թոքաբորբ է։ Մենք գրել էինք, որ տղամարդը տաքսու վարորդ է և երկար տարիներ թոքերի խնդիր է ունեցել։

Սակայն մենք տեղեկացանք, որ նրա տան անդամներին մեկուսացրել են Գյումրիում՝ մոտ 10 հոգու։ Մեզ հայտնի դարձավ, որ մեկուսացվածների շրջանակն այդքանով է սահմափակվում։ Ամեն դեպքում տաքսու վարորդն ամեն օր Մանթաշ գյուղ է գնացել-եկել։




Լրահոս