Իսպանական գրանդները` կատալոնական «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը» մինչեւ տարեվերջ հնարավոր է կորցնեն 300-400 մլն եվրո, հաղորդում է Candena Ser-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իսպանայի առաջնությունը շարունակում է մնալ դադարեցված, իսկ վերսկսման դեպքում էլ խաղերն անցնելու են առանց հանդիսականների: Այս փաստը լուրջ հարված կհասցնի իսպանական ակումբներին:
Նախնական հաշվարկներով ՝ մինչեւ դեկտեմբեր «կապտանռնագույնները» եւ «սերուցքայինները» չեն վաստակի ավելի քան 50 մլն եվրո, որոնք կստանային միայն տոմսերի վաճառքից:
Եթե ընթացիկ մրցաշրջանը չվերսկսվի, իսկ հաջորդ մրցաշրջանը անցնի փակ դռների հետեւում, ապա իսպանական ֆուտբոլը մոտ 1,6 մլրդ եվրո կկորցնի:
Պարբերականը հայտնում է, որ վատագույն սցենարի դեպքում որոշ ակումբներ կարող են դադարեցնել գոյությունը:
Էդմոն Մարտիրոսյան